Կորոնավիրուսային հիվանդությունից առողջացածների թիվը Հայաստանում հասավ 43-ի: Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Երեկ օրվա ընթացքում ունեցել ենք 10 առողջացած` կրկնակի բացասական թեստով, ովքեր դուրս են գրվել բժշկական կենտրոններից: Առողջացածների ընդհանուր թիվը դարձավ 43», - գրում է Թորոսյանը Ֆեյսբուքում:
Այդպիսով, տվյալ պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից փաստացի բուժվում է 613 պացիենտ: