Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն: Այս մասին հայտնել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Նա հավելել է, որ իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները:
«Նշեմ, որ վերջիններս նոր դեպքեր չեն, ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ», - ասված է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ:
Հիշեցնենք, որ ըստ այդ վիճակագրության` հաստատված դեպքերի թիվը 424 է, 30 անձ ապաքինվել է, 3 անձ մահացել է: Թեստերից 2054-ը բացասական արդյունք են տվել, 391 անձ փաստացի բուժվում է: