Մատչելիության հղումներ

Հայաստանում մահացան կորոնավիրուսով վարակված ևս 2 անձինք


Շտապ բուժօգնության ավտոմեքենա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոտ, մարտ, 2020թ.
Շտապ բուժօգնության ավտոմեքենա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոտ, մարտ, 2020թ.

Այս գիշեր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել են կորոնավիրուսով վարակված ևս երկու անձինք, Ֆեյսբուքում գրում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

55-ամյա կինը և 73-ամյա տղամարդը, ըստ նախարարի, «ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով», բժիշկներն արել են հնարավորը՝ նրանց կյանքը փրկելու համար, սակայն չի հաջողվել։

Ավելի վաղ Թորոսյանը հայտնել էր, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժօգնություն ստացող թոքաբորբով 13 պացիենտներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց մահվան դեպքերի հասավ 3-ի։ Առաջինն արձանագրվել է մարտի 26-ին՝ մահացել է 72-ամյա կին։

Կորոնավիրուսով երկրում վարակված է այսօրվա դրությամբ 407 մարդ, որոնցից 30-ը բուժվել է։

XS
SM
MD
LG