Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը անցել է 21 հազար 300-ը, ավելի քան 471 հազար մարդ վարակված է:
Իտալիայում զոհերի թիվը ամենաշատն է՝ ավելի քան 7500 մարդ: Մահերի թվով, առաջ անցնելով Չինաստանից, երկրորդ տեղում Իսպանիան է. անտեղ այդ թիվը մոտենում է 3700-ի: Իրանում ավելի քան 2 հազար զոհ կա, ավելի քան հազար մարդ է մահացել Ֆրանսիայում: ԱՄՆ-ում զոհերի թիվը ևս մոտ հազար է:
Ուկրաինայի կառավարությունը երեկ արտակարգ դրություն հայտարարեց ամբողջ երկրի տարածքում և երկարացրեց կարանտինը մինչև ապրիլի 24-ը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ժողովրդին ուղղված տեսաուղերձով հայտնեց, որ սահմանադրական փոփոխությունների ապրիլի 22-ին նշանակված հանրաքվեն հետաձգվում է, դեռ պարզ չէ, թե այն երբ կկայանա: Հաջորդ շաբաթը նա հայտարարեց «երկար հանգտյան օրեր»` խոստանալով, որ աշխատավարձը կպահպանվի, և խնդրեց բոլորին մնալ տանը:
Ղրղզստանում արտակարգ դրություն է հայտարարվել և պարետային ժամ սահմանվել: Ադրբեջանի իշխանությունները, հետևելով Պուտինի օրինակին, հաջորդ շաբաթը ոչ աշխատանքային հայտարարեցին:
Covid-19-ը երեկ հաստատվեց Բրիտանիայի արքայազն Չարլզի մոտ: Լատվիայում կորոնավիրուսով վարակվել է երկրի ամենասկանդալային պատգամավորներից մեկը՝ դերասան և շոումեն Արտուս Կայմիշը: Խորհրդարանի 100 պատգամավորներ և խորհրդարանի բոլոր աշխատակիցները կարանտինի մեջ են: Երկրում չկա հեռավար առցանց քվեարկության համակարգ:
ՆԱՏՕ-ի երկրները մեկը մյուսի հետևից վերադարձնում են իրենց զորքերը Իրաքից` վկայակոչելով համաճարակը, վերջերս դա արեց Չեխիան, այժմ Ֆրանսիան: Մինչդեռ Բաղդադի այսպես կոչված «Կանաչ գոտին» շարունակում է ռմբակոծվել: