Բրիտանիայի արքայազն Չարլզի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նրա մամուլի քարտուղարը լրատվամիջոցներին ասել է, որ 71-ամյա Չարլզը հիվանդության թեթև նշաններ ունի, նա գտնվում է Շոտլանդիայի իր նստավայրում և շարունակում է աշխատել տնից:
Արքայազն Չարլզը ինքնամեկուսացվել է մի քանի օր առաջ, երբ հայտի դարձավ, որ Մոնակոյի իշխան Ալբեր երկրորդը վարակված է կորոնավիրուսով, ում հետ վերջերս Չարլզը հանդիպում էր ունեցել:
Բրիտանիայի թագուհի 93-ամյա Էլիզաբեթ երկրորդը անցած շաբաթվանից ինքնամեկուսացվել է Վինձորի դղյակում այն բանից հետո, երբ հայտի դարձավ, որ Բուքինգհեմյան պալատում ծառայողներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել: