Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։ Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Նա հավելել է, որ երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են։
Գրառման մեկնաբանությունների հատվածում խոսնակը հավելել է, որ երեխան «Էջմիածնի շրջանակից է»: Հիշեցնենք, որ երեկ նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ Հայաստանում նոր կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 20-ի: Վարակակիրների մեծամասնությունը Էջմիածնի հայտնի նշանադրության մասնակիցներն են: