Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 20-ի


Հայաստանում նոր կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 20-ի, երեկոյան Ֆեյսբուքում գրեց Առողջապահության նախարարը:

«Եվս 14 տեստի պատասխաններից 12-ը բացասական են, իսկ 2-ը դրական: Վերջիններս կրկին կապված են «Էջմիածնի» դեպքի հետ», - ասված է Արսեն Թորոսյանի գրառման մեջ:

«Այս պահին ունենք հաստատված 20 դեպք` հույս ունենալով, որ վաղը կունենանք վերջնական բուժված 1 պացիենտ», - ամփոփում է նախարարը:

Այդպիսով, այսօր Հայաստանում հաստատված կորոնավիրուսի դեպքերի թիվն աճեց 7-ով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG