Մատչելիության հղումներ

Առևտրային մի շարք կենտրոններ մարտի 16-23-ը չեն աշխատելու


«Երևան Մոլը» և «Դալմա Գարդեն Մոլը» որոշում են կայացրել մարտի 16-23-ը ժամանակավորապես փակվելու մասին` կապված կորոնավիրուսի տարածման հետ, ասված է առևտրի կենտրոնների հայտարարությունների մեջ:

Չեն գործելու նաև «Երևան մոլի» կազմում գտնվող «Կինոպարկ» կինոթատրոնը և զվարճանքի կենտրոնը։ Գործելու է միայն «Քարֆուր» սուպերմարկետը՝ սննդամթերքի և այլ անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը չսահմանափակելու նպատակով։

Ավելի ուշ հայտարարություններով հանդես եկան նաև «Տաշիր» առևտրի կենտրոնը, «Ռիո Մոլը», «Մեգամոլ Արմենիան», «Մոսկվա» կինոթատրոնը:

Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների 20 հաստատված դեպք կա:

XS
SM
MD
LG