Մատչելիության հղումներ

Ըստ պաշտոնական Աթենքի, թուրք-հունական սահմանը հատել ցանկացողների թիվը կազմում է 32 հազար


Փախստականներ թուրք-հունական սահմանին, 4-ը մարտի, 2020թ.
Փախստականներ թուրք-հունական սահմանին, 4-ը մարտի, 2020թ.

Թուրք-հունական սահմանը հատել ցանկացող միգրանտների թիվը, ովքեր փորձում են հայտնվել Եվրամիության (ԵՄ) տարածքում, ըստ պաշտոնական Աթենքի, կազմում է 32 հազար: Պաշտոնական Անկարան պնդում է՝ այդ թիվը չորս անգամ մեծ է:

ԵՄ-ն հայտարարել է՝ Թուրքիան պարտավոր է հավատարիմ մնալ չորս տարի առաջ ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց դիմաց երկիրը ստացել է ավելի քան 6 միլիարդ եվրո օգնություն փախստականների համար։

«Թուրքիան իզուր է հույս փայփայում, որ եվրոպական սահմանները բաց են: Մենք պաշտպանում ենք մեր սահմանները, միևնույն ժամանակ մենք պարտավոր ենք հարգել մարդու իրավունքները: Հարկ է ավելացնել, որ մենք չենք ողջունում մեր սահմանների անձեռնմխելիության սկզբունքը խախտելու միջոցով Եվրամիության տարածքում հայտնվելը», - հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

Ներգաղթյալների հոսքը դեպի Եվրամիության սահմաններ սկիզբ առավ, երբ թուրքական կառավարությունը հայտարարեց, թե բացում է երկրի արևմտյան սահմանները` այլևս չխոչընդոտելով այն հատելու փորձերին:

XS
SM
MD
LG