Առնվազն 18 հազար փախստականներ են հատել Թուրքիայի և Եվրամիության միջև սահմանը՝ սիրիական Իդլիբում զինված հակամարտության սրացման հետևանքով: Այս մասին հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Շաբաթ օրը վաղ առավոտյան հունական ոստիկանությունը Թուրքիայի հետ սահմանին արցունքաբեր գազ է կիրառել սիրիացի փախստականների խմբերի ուղղությամբ, ականատեսների վկայությամբ, փախստականներն իրենց հերթին քարեր են նետել դեպի ոստիկանները՝ փորձելով ներխուժել Հունաստանի տարածք:
Թուրքիայի նախագահի խոսքերով՝ Անկարան պատրաստ է միլիոնավոր փախստականների համար անվտանգ գոտի ստեղծել երկրի հարավում: Էրդողանը միևնույն ժամանակ սպառնացել է փախստականներին ուղարկել Գերմանիա, եթե Բեռլինը չկատարի միգրանտների ճամբարների ֆինանսավորման իր խոստումը: