Մատչելիության հղումներ

Իրավիճակը Հունաստանի և Թուրքիայի սահմանին շարունակում է լարված մնալ


Փախստականներ թուրք-հունական սահմանին, 1-ը մարտի, 2020թ.
Փախստականներ թուրք-հունական սահմանին, 1-ը մարտի, 2020թ.

Բախումները թուրք-հունական սահմանին շարունակվում են: Մի քանի հազար անօրինական ներգաղթյալներ անցած գիշեր և այսօր վաղ առավոտյան հերթական անգամ փորձել են մուտք գործել Հունաստանի տարածք:

Ներգաղթյալների հոսքը դեպի Եվրամիության սահմաններ սկիզբ առավ, երբ թուրքական կառավարությունը հանգստյան օրերին հայտարարեց, թե բացում է երկրի արևմտյան սահմանները` այլևս չխոչընդոտելով այն հատելու փորձերին: Հունաստանի իշխանությունները հանգստյան օրերին սահմանի երկայնքով ոստիկանության հավելյալ ուժեր և բանակային ստորաբաժանումներ են կենտրոնացրել:

«Վերջին մի քանի օրերին Հունաստանը իր ցամաքային և ծովային սահմանների ուղղությամբ բնակչության կազմակերպված, համակարգված զանգվածային տեղաշարժի թիրախ է դարձել: Այս տեղաշարժն ուղղորդվում և խրախուսվում է Թուրքիայի կողմից», - հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիաս Պեցասը:

Հունական կառավարությունը նաև որոշում է կայացրել առաջիկա մեկ ամսում երկրի տարածք անօրինական մուտք գործող բոլոր անձանց ժամանակավոր ապաստան չտրամադրելու, ինչպես նաև այդ անձանց անհապաղ այն երկրների տարածք վերադարձնելու մասին, որտեղից նրանք ներթափանցել էին Հունաստան:

XS
SM
MD
LG