Ավիաընկերություններն ամբողջ աշխարհում այս տարի կարող են ավելի քան 100 միլիարդ դոլարի եկամուտ կորցնել տոմսերի պահանջարկի կտրուկ անկման պատճառով, քանի որ մարդիկ նախընտրում են չճամփորդել՝ նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված:
Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) երեկ հայտարարել է, որ եկամուտների հնարավոր կորուստները տատանվում են 63 միլիարդ դոլարից մինչև 113 միլիարդ դոլարի միջակայքում:
Վիրուսի տարածման պատճառով տնտեսական վնասի վերաբերյալ մտավախությունները ցնցել են նաև համաշխարհային ֆոնդային շուկաները, ԱՄՆ-ի ինդեքսները երեկ ընկել են ավելի քան 3 տոկոսով:
Կորոնավիրուսի վարակը բռնկվեց Չինաստանում անցյալ տարվա վերջին: Հիվանդությունն այժմ տարածվել է ավելի քան ութ տասնյակ երկրում ՝ հանգեցնելով ճամփորդելու և այլ սահմանափակումների: Հիվանդությունից մահացածների թիվը մոտենում է 3,4 հազարին, վարակվածներինը՝ 99 հազարի, 55,6 հազար մարդ բուժվել է։