ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցով հատուկ պատվիրակ Գեյր Պեդերսենի համոզմամբ` Մոսկվայում մարտի 5-ին կայանալիք Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը կարող է նպաստել Սիրիայում կրակի դադարեցմանը: Այդ մասին Ժնևում հայտարարել է Պեդերսենի ներկայացուցիչ Ջենիֆեր Ֆենտոնը:
«Նախատեսված հանդիպումը կընձեռի հրադադար հաստատելու և հակամարտությունը կարգավորելու հնարավորություն, հատուկ պատվիրակ Պեդերսենը կողմերին կոչ է անում ձեռնարկել բոլոր միջոցները հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար», - ասել է Ֆենտոնը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ ասել է, որ «անցկացվելիք բանակցություններում Ռուսաստանի դիրքորոշումը կլինի հետևողական և անփոփոխ»: