Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը մարտի 5-ին մեկօրյա այցով կժամանի Մոսկվա


Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողության ժամանակ, Ստամբուլ, 8-ը հունվարի, 2020
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողության ժամանակ, Ստամբուլ, 8-ը հունվարի, 2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մարտի 5-ին կժամանի Մոսկվա։ Այդ մասին այսօր տեղեկացրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը:

Թուրքական աղբյուրների տեղեկություններով` Էրդողանի մեկօրյա այցի ընթացքում Ռուսաստանի նախագահի հետ նախատեսված բանակցությունների օրակարգային հիմնական թեման լինելու է Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը:

Մարտի 1-ին թուրքական օդուժի հարվածների հետևանքով Սիրիայի կառավարական բանակի 19 զինծառայող է զոհվել: Կիրակի օրը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում թուրքական բանակը նաև երկու սիրիական օդանավ է ոչնչացրել:

Ռուսաստանի ղեկավարությունն արդեն իսկ հայտարարել է, որ չնայած վերջին իրադարձություններին՝ շարունակելու է պայքարը ահաբեկչական կազմակերպությունների դեմ:

XS
SM
MD
LG