Թուրքիան Եվրոպական հանձնաժողովին պաշտոնապես չի տեղեկացրել, թե պատրաստվում է փոխել քաղաքականությունը փախստականների հարցում:
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի խոսնակ Պետեր Ստանոն հույս է հայտնել, որ Անկարան հավատարիմ կմնա փախստականների հարցում ստանձնած պարտավորություններին:
«Երբ արծարծվում է Թուրքիայում փախստականների շարժի մասին որևէ տեղեկատվություն, ես ընդգծում եմ, որ թուրքական կողմից մենք որևէ պաշտոնական ծանուցում չենք ստացել, ուստի մենք ենթադրում ենք, որ «Փախստականներին Թուրքիայի տարածքում պահելու մասին» 2016 թվականի մարտի 18-ի Եվրամիության և Թուրքիայի հռչակագիրը մնում է ուժի մեջ», - ասել է Ստանոն:
Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա փախստականների հնարավոր շարժի մասին ենթադրությունները մամուլում և սոցիալական ցանցերում տարածվել են այն բանից հետո, երբ Իդլիբում ռուսների աջակցությամբ գործող Սիրիայի բանակի հարվածների արդյունքում տասնյակ թուրք զինծառայողներ են զոհվել: