Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է անվանի հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությանը: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը վախճանվել է երեկ:
Նա նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան» և այլ ֆիլմերի համար, նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում, ինչպիսին է «Հարսնացուն հյուսիսից» կինոնկարը։
Երվանդ Մանարյանը հիմնել է «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիան։
2003 թվականին Երվանդ Մանարյանին շնորհվել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում, 2018-ին՝ Թավշյա հեղափոխությունից հետո՝ ժողովրդական արտիստի կոչում, 2019-ին էլ՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։