Սիրիայի Իդլիբ նահանգում շարունակվող մարտերում Բաշար ալ-Ասադի բանակը երկրորդ ուղղաթիռը կորցրեց: «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ օդանավը խոցվել է Հալեպի մոտ, օդաչուները զոհվել են:
Սոցցանցերում տեղադրված տեսանյութերը ցույց են տալիս, որ ուղղաթիռը խոցվել է զենիթահրթիռային շարժական կայանից արձակված հրթիռի միջոցով:
Առաջին օդանավը խոցվել էր փետրվարի 11-ին: