Մատչելիության հղումներ

Չինաստանում կորոնավիրուսի հայտնաբերման նոր՝ ավելի արագ և ճշգրիտ մեթոդ են կիրառում. դեպքերի թիվը կտրուկ աճել է


Չինաստան - Բուժաշխատողները ստուգում են երկու կանանց մոտ կորոնավիրուսի առկայությունը, 11-ը փետրվարի, 2020թ.
Չինաստան - Բուժաշխատողները ստուգում են երկու կանանց մոտ կորոնավիրուսի առկայությունը, 11-ը փետրվարի, 2020թ.

Չինաստանի իշխանությունները հայտնել են կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի մասին։ Նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը համաճարակի օջախը համարվող Հուբեյ նահանգում անցած մեկ օրում նախորդ օրերի համեմատ մոտ տասնապատիկ կամ շուրջ 15 հազարով ավելացել է:

Իշխանություններն այդ փաստը բացատրում են վարակի հայտնաբերման նոր՝ ավելի արագ և ճշգրիտ մեթոդի կիրառմամբ։

Ընդհանուր առմամբ, անցած տարեվերջին ի հայտ եկած կորոնավիրուսով վարակվածների թիվը երկրում կազմում է շուրջ 60 հազար, հիվանդությունը 1369 մարդու կյանք է խլել, մոտ 6 հազար մարդ բուժվել է:

Նախօրեին Լոնդոնում հայտնաբերվել է կորոնավիրուսի առաջին դեպքը՝ վարակակիրը մի քանի օր առաջ էր վերադարձել Չինաստանից: Սա Մեծ Բրիտանիայում արդեն իններորդ դեպքն է։ Կորոնավիրուսով վարակված անձինք են հայտնաբերվել աշխարհի շուրջ երկուսուկես տասնյակ երկրներում:

XS
SM
MD
LG