Չինաստանի Հուբեյ նահանգում վերջին մեկ օրում կորոնավիրուսի զոհերի թիվն ավելացել է 242-ով, հաստատվել է վարակի 14 հազար 840 նոր դեպք։
Ինչպես հաղորդել է առողջապահության տեղական կոմիտեն, վարակի օջախը համարվող նահանգում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1310-ի, վարակվածներինը գերազանցել է 48,2 հազարը, ծանր վիճակում են հիվանդներից 5 հազար 647-ը, 3 հազար 441-ը ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցներից։
Նախօրեին, հիշեցնենք, կորոնավիրուսի զոհերի թիվն ամբողջ Չինաստանում, ըստ պաշտոնական տվյալների, 1113 էր, վարակվածներինը՝ 44 հազար 653։
Միաժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է Չինաստանում կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի հայտնաբերման հետ կապված իրավիճակի «կայունացման» մասին: