Ռուսաստանում կորոնավիրուսի առաջին երկու դեպքերն են արձանագրվել: Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ երկու հիվանդներն էլ Չինաստանից են ժամանել Ռուսաստան:
«Կառավարությունը սկսում է տարհանել Ռուսաստանի քաղաքացիներին համաճարակի կենտրոն Ուհանից», - հայտարարել է փոխվարչապետ, նոր վարակի հարցով միջկառավարական հանձնաժողովի նախագահ Տատյանա Գոլիկովան:
Ավելի վաղ վարչապետ Միշուստինի հանձնարարականով Ռուսաստանը փակել էր Չինաստանի հետ սահմանը: