Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այսօր կշարունակի քննարկել Չինաստանում շնչառական նոր վարակի բռնկման հետ կապված խնդիրը և աշխարհում արտակարգ իրավիճակ հայտարարելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրենը:
Երեկ Ժնևում տեղի է ունեցել արտահերթ նիստ վարակի բռնկման հետ կապված:
Նոր տեսակի կորոնավիրուսը, վերջին տվյալներով, 17 մարդու մահվան պատճառ է դարձել, վարակվածների թիվը 500-ից ավելի է։
Բժիշկների փոխանցմամբ, հիվանդության ախտանշաններն են՝ ջերմություն, հազ, շնչառական խնդիրներ, որոնք հանգեցնում են թոքաբորբի։