Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) այսօր կորոշի՝ անհրաժեշտ է արդյոք արտակարգ դրություն հայտարարել Չինաստանում սկիզբ առած շնչառական նոր վարակից հետո, որի հետևանքով արդեն 9 մարդ է մահացել, հարյուրավորները՝ հիվանդացել:
Բժիշկների փոխանցմամբ, հիվանդության ախտանշաններն են՝ ջերմություն, հազ, շնչառական խնդիրներ, որոնք հանգեցնում են թոքաբորբի։
Չինաստանի իշխանությունների հաղորդմամբ, այս պահին երկրում 400-ից ավելի հիվանդ կա:
Նախօրեին վարակի առաջին դեպքն է արձանագրվել նաև Միացյալ Նահանգներում, ըստ պաշտոնական աղբյուրների՝ հիվանդը Չինաստանից ժամանած քաղաքացի է:
Ռուսաստանը հայտարարել է, թե խստացնում է Չինաստանի հետ սահմանի հսկողությունը՝ նոր վարակի տարածումը կանխելու համար: