Մատչելիության հղումներ

Չինաստանում օդակաթիլային նոր վարակի ևս 140 դեպք է արձանագրվել


Չինաստան - Նոր վարակի ախտանշաններով հերթական հիվանդն է տեղափոխվում հիվանդանոց, 18-ը հունվարի, 2020թ.
Չինաստան - Նոր վարակի ախտանշաններով հերթական հիվանդն է տեղափոխվում հիվանդանոց, 18-ը հունվարի, 2020թ.

Չինաստանում օդակաթիլային նոր վարակի ևս 140 դեպք է արձանագրվել։ Անհասկանալի այս վարակը տարածվում է ավելի շատ քաղաքներով, և արդեն մահվան երրորդ դեպքն է գրանցվել։

Առողջապահության ազգային հանձնաժողովը, այդուհանդերձ, վստահեցնում է, թե համաճարակը «վերահսկելի է»։

Բժիշկների փոխանցմամբ, հիվանդության ախտանշաններն են՝ ջերմություն, հազ, շնչառական խնդիրներ, որոնք հանգեցնում են թոքաբորբի։

Կա կարծիք, որ այս վարակը կենդանիներից է փոխանցվում մարդկանց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG