Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե Անկարան սկսում է զորքերը տեղակայել Լիբիայում, որտեղ շուրջ տասը տարի է՝ Մուամար Քադաֆիի մահվանից հետո, ներքաղաքական ճգնաժամը չի հանգուցալուծվում:
Անկարան աջակցում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությանը, երկրի արևելյան շրջաններում, սակայն, ստվերային վարչակարգ է հաստատվել՝ գեներալ Խալիֆ Հաֆթարի առաջնորդությամբ:
Վերջինիս աջակցում են Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, ըստ որոշ հաղորդումների, նաև՝ Մոսկվան:
Հրադադար հաստատելու համար Անկարան և Կրեմլը օրեր առաջ կողմերին հրավիրել էին Մոսկվա, բանակցությունները, սակայն, որևէ արդյունք չէին տվել: