«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը չեղարկել է հունվարի 12-ի Երևան-Թեհրան-Երևան չվերթը՝ անվտանգության նկատառումներով: Այս մասին հայտնում է ընկերության ֆեյսբուքյան էջը:
Նշենք, որ հունվարի 8-ին Թեհրան-Երևան ուղղությամբ թռիչքը կայացել է ժամանակին, և օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում ըստ ծրագրվածի:
Թեհրանի օդանավակայանից թռիչք կատարելիս կործանվել էր «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing-737 օդանավը՝ 167 ուղևորներով և անձնակազմի 9 անդամներով, ամենայն հավանականությամբ՝ նրանք բոլորը զոհվել են։
Երեկ Եեռօրյա համառ ժխտումներից հետո Իրանի իշխանություններն ի վերջո ստիպված եղան խոստովանել` հունվարի 8-ի առավոտյան Թեհրանի մերձակայքում վթարված ուկրաինական «Բոինգը» կործանվել է երկրի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների հետևանքով: