Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանն այսօր քվեարկության կդնի Լիբիա զորք ուղարկելու օրինագիծը


Թուրքիայի խորհրդարանը, արխիվ
Թուրքիայի խորհրդարանը, արխիվ

Թուրքիայի խորհրդարանն այսօր քվեարկության կդնի օրինագիծը, որով նախագահ Էրդողանը պատրաստվում է զորք ուղարկել Լիբիա՝ սատարելու Տրիպոլիի օրինական կառավարությանը։ Թե ինչ ստորաբաժանումներ են մեկնելու, երբ և ինչ թվաքանակով, պաշտոնական աղբյուրները դեռ չեն մանրամասնում:

Աֆրիկյան այդ երկրում 2011 թվականից՝ առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից ի վեր, երկիշխանություն է: ՄԱԿ-ի աջակցությունը վայելող կառավարությանը զուգահեռ արևելյան շրջաններում ստվերային վարչակարգ է հաստատվել՝ գեներալ Խալիֆ Հաֆթարի առաջնորդությամբ: Վերջինս ապրիլից կատաղի մարտեր է մղում կառավարական զորքերի հետ՝ մայրաքաղաք Տրիպոլին գրավելու համար:

Հաղորդվում է, որ այս հարցում ապստամբներին աջակցում են մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը: Ակնկալվում է, որ հաջորդ չորեքշաբթի՝ նախագահ Պուտինի Թուրքիա կատարելիք այցի ընթացքում, քննարկումների առանցքում կլինի հենց այս հարցը:

XS
SM
MD
LG