Մատչելիության հղումներ

Թուրքիան մտադիր է զորք ուղարկել Լիբիա


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ հաջորդ տարվա հունվարին, երբ օրենսդիրները կվերադառնան արձակուրդից, ինքն Ազգային Մեծ ժողովից կխնդրի զորախումբ Լիբիա ուղարկելու թույլտվություն: Այդ մասին Էրդողանն ասել է Անկարայում արտասանած ուղերձում, որը հեռարձակել է NTV հեռուստակայանը:

«Հենց խորհրդարանը վերսկսի աշխատանքը, ես զորքը Լիբիա ուղարկելու առաջարկ կներկայացնեմ, և եթե մենք Լիբիայի կողմից խնդրանք կստանանք, ապա այն կբավարարենք», - ասել է Էրդողանը:

Նրա փոխանցմամբ՝ Թուրքիան պատրաստ է սատարել ապստամբ գեներալ Խալիֆ Հաֆթարի դեմ պայքարող Տրիպոլիի օրինական կառավարությանը. - «Եվրոպական և արաբական որոշ երկրներ սատարում են Հաֆթարին, սակայն մենք Լիբիայի օրինական կառավարությանն ենք օգնում», - ասել է Թուրքիայի ղեկավարը:

Այսօրվա դրությամբ Լիբիայում երկիշխանությոուն է. Ֆայիզ Սարաջի ղեկավարած ազգային միասնության կառավարությունը և երկրի արևելյան շրջանում գործող Աբդալահ աթ-Թանիի ժամանակավոր վարչակարգը, որին սատարում է ըմբոստ ֆելդմարշալ Հաֆթարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG