Մատչելիության հղումներ

Լիբիայի կառավարական զորքերը շարունակում են պայքարել Տրիպոլիի վերահսկողությունը պահպանելու համար


Լիբիա - «Լիբիայի ազգային բանակի» ստորաբաժանումները Բենգազիից շարժվում են դեպի Տրիպոլի, 7-ը ապրիլի, 2019թ․
Լիբիա - «Լիբիայի ազգային բանակի» ստորաբաժանումները Բենգազիից շարժվում են դեպի Տրիպոլի, 7-ը ապրիլի, 2019թ․

Լիբիայի միջազգայնորեն ճանաչված կառավարության զորքերը շարունակում են պայքարել մայրաքաղաք Տրիպոլիի վերահսկողությունը պահպանելու համար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է, որ երկիրը «շատ վտանգավոր իրավիճակում է»:

Երեկ ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Տրիպոլիի մոտ վեց օրվա ընթացքում առնվազն 56 մարդ է զոհվել, 266-ը վիրավորվել է, հազարավոր մարդիկ լքել են տարածքը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները՝ ընդգծելով, որ դա դեռ հնարավոր է անել։

«Լիբիայի ազգային բանակի» հրամանատար Խալիֆա Հաֆթարը այս ամսվա սկզբին զորքին հրամայել է գրոհել Տրիպոլիի վրա:

2011 թվականին Լիբիայում Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալումից հետո, նրա դեմ միասնաբար հանդես եկող ուժերի միջև հակասություններ են սկսվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG