Մատչելիության հղումներ

Մալթացի լրագրողի սպանության կասկածանքով ազդեցիկ գործարար է ձերբակալվել


Լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիա
Լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիա

Մալթայում ձերբակալվել է հայտնի գործարար, ով կասկածվում է հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության մեջ:

France Press գործակալության և մալթական լրատվամիջոցների փոխանցմամբ, գործարար Յորգեն Ֆենեշը ձերբակալվել է սեփական զբոսանավում, որով փորձում էր լքել կղզին: Նախօրեին Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը հայտարարել է, որ պատրաստ է ներում շնորհել սպանության գործով ենթադրյալ միջնորդին, եթե նա հայտնի հանցագործության պատվիրատուի անունը:

Ոստիկանության աղբյուրները հաստատել են, որ գործարարը ձերբակալվել է սպանության գործով, սակայն չեն հաստատում, որ հենց նա է պատվիրատուն:

Դաֆնա Կարուանա Գալիցիան սպանվել է 2017 թվականին՝ իր մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից: Ամիսներ տևած հետաքննության արդյունքում լրագրողը բացահայտել էր, որ Մալթայի վարչապետի կինը կապ ունի Պանամայում գրանցված օֆշորային մի ընկերության հետ, որը գումարներ է ստացել Ադրբեջանի իշխանություններից: Վարչապետ Ջոզեֆ Մուսկատն ու նրա ընտանիքը կտրականապես հերքում են այդ մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG