Մատչելիության հղումներ

Մալթայում որոնում են լրագրողուհու սպանության մեղավորներին


Մալթացի լրագրողուհի Դաֆնա Կարուանա Գալիցիա
Մալթացի լրագրողուհի Դաֆնա Կարուանա Գալիցիա

Մալթայում որոնում են լրագրող Դաֆնա Կարուանա Գալիցիայի սպանության մեղավորներին:

53-ամյա հետաքննող լրագրողը, ով հայտնի էր իշխանությունների կոռուպցիոն գործարքների մասին բազմաթիվ հրապարակումներով, զոհվել է երեկ՝ մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից:

Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը, ում լրագրողը մեղադրում էր կոռուցիայի մեջ, խստորեն դատապարտել է «մարդու և խոսքի ազատության վրա կատարված բարբարոսական հարձակումը»՝ պահանջելով անհապաղ բացահայտել հանցագործությունը: Երկրի կառավարությունը սպանության բացահայտմանը աջակցելու խնդրանքով դիմել է նաև ամերիկացի իրավապահներին:

Ամիսներ առաջ հենց Դաֆնա Կարուանա Գալիցիան էր բացահայտել, որ վարչապետի կինը կապ ունի Պանամայում գրանցված օֆշորային մի ընկերության հետ, որը գումարներ է ստացել Ադրբեջանի իշխանություններից: Վարչապետն ու նրա ընտանիքը կտրականապես հերքում էին այս մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG