Մատչելիության հղումներ

Մալթացի լրագրողի սպանության գործով 8 մարդ է ձերբակալվել


Դաֆնե Կարուանա Գալիցիա, արխիվ
Դաֆնե Կարուանա Գալիցիա, արխիվ

Մալթայի ոստիկանությունն այսօր ձերբակալել է 8 մարդու, որոնք կասկածվում են հետաքննող լրագրող, բլոգեր Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանությանն առնչություն ունենալու մեջ: Այս մասին հայտարարել է Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը:

Ձերբակալվածներն, ըստ վարչապետի, Մալթայի քաղաքացիներ են, նրանցից շատերն ունեն քրեական անցյալ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ոստիկանությունն այժմ 48 ժամ ժամանակ ունի՝ ձերբակալվածներին հարցաքննելու համար, ինչից հետո կամ պետք է նրանց ազատ արձակի, կամ էլ՝ մեղադրանք առաջադրի:

53-ամյա Դաֆնա Կարուանա Գալիցիան սպանվել է մոտ երկու ամիս առաջ՝ իր մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից: Ամիսներ տևած հետաքննության արդյունքում լրագրողը բացահայտել էր, որ Մալթայի վարչապետի կինը կապ ունի Պանամայում գրանցված օֆշորային մի ընկերության հետ, որը գումարներ է ստացել Ադրբեջանի իշխանություններից: Վարչապետ Ջոզեֆ Մուսկատն ու նրա ընտանիքը կտրականապես հերքում են այդ մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG