Բրիտանիայում «Բրեքզիթ»-ի հարցում աջակողմյան կոշտ դիրքորոշում ունեցող «Միացյալ Թագավորության անկախության կուսակցության» առաջնորդ Նայջըլ Ֆարաջը հայտարարել է, որ արտահերթ ընտրություններում չի մրցակցելու Բորիս Ջոնսոնի Պահպանողական կուսակցության հետ։
Նա նշել է, որ թեկնածուներ չի առաջադրելու բոլոր այն տեղամասերում, որտեղ նախորդ ընտրություններին հաղթել էին պահպանողականները: Փոխարենը ուժերը կենտրոնացնելու է պայքարելու համար հիմնական ընդդիմության՝ լեյբորիստների դեմ:
«Ռոյթերս»-ի գնահատմամբ, Բորիս Ջոնսոնը ժամանակից շուտ Սուրբ Ծննդյան նվեր ստացավ:
Անցած շաբաթ Նայջըլ Ֆարաջն ասել էր, որ ընտրություններին մասնակցելու են 600 թեկնածուներով:
Բրիտանիայում արտահերթ ընտրություններն անցկացվելու են դեկտեմբերի 12-ին: