Մատչելիության հղումներ

Համայնքների պալատի խոսնակը հրաժարվեց մեկ անգամ ևս քվեարկության դնել Բրեքզիթի շուրջ փաստաթուղթը


Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում քիչ առաջ մեկնարկել են Բրեքզիթի շուրջ հերթական քննարկումները:

Վարչապետ Բորիս Ջոնսոնը ցանկանում էր Եվրամիության հետ կնքված Բրեքզիթի համաձայնագիրը երկրորդ անգամ քվեարկության դնել խորհրդարանում:

Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն սակայն հրաժարվել է հարցը ընդգրկել օրակարգում` նշելով, որ նույն հարցի կրկնակի քննարկումը և քվեարկության դնելը օրինական չէ:

Բրյուսելի և Լոնդոնի միջև Բրեքզիթի շուրջ կնքված համաձայնագիրը Համայնքների պալատը մերժել էր շաբաթ օրը կայացած արտահերթ նիստի ընթացքում`ստիպելով վարչապետ Բորիս Ջոնսոնին պաշտոնական նամակ ուղարկել Եվրամիության ղեկավարներին` Բրեքզիթի վերջնաժամկետը երկարաձգելու խնդրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG