Մատչելիության հղումներ

ԵՄ-ում չեն բացառում, որ «Բրեքզիթ»-ի շուրջ համաձայնությունը կարող է ձեռք բերվել արդեն այս շաբաթ


«Բրեքզիթ»-ի հարցով Եվրամիության հատուկ բանագնաց Միշել Բարնյե, արխիվ
«Բրեքզիթ»-ի հարցով Եվրամիության հատուկ բանագնաց Միշել Բարնյե, արխիվ

«Բրեքզիթ»-ի հարցով Եվրամիության հատուկ բանագնաց Միշել Բարնյեն չի բացառում, որ Լոնդոնի հետ վերջնական համաձայնությունը կարող է ձեռք բերվել արդեն այս շաբաթ: Այդ մասին Բարնյեն հայտարարել է Լյուքսեմբուրգում` ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հավաքի մեկնարկին:

«Մեր թիմը շարունակում է ակտիվորեն աշխատել, բանակցությունները շարունակվում էին նաև հանգստյան օրերին: «Բրեքզիթ»-ի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը դեռևս հնարավոր է, սակայն այդ հեռանկարն օրեցօր ավելի դժվարին է դառնում», - նշել է Բարնյեն:

XS
SM
MD
LG