Հոկտեմբերի 31-ին Եվրամիությունը լքելը բրիտանական կառավարության համար «առաջնահերթություն» է: Այս մասին հայտարարել է Եղիսաբեթ երկրորդ թագուհին՝ ելույթ ունենալով Լորդերի պալատում՝ խորհրդարանի նոր նստաշրջանի բացմանը:
Թեև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բազմիցս հայտարարել է, թե մտադիր է երկիրը Եվրամիության կազմից դուրս բերել մինչև հոկտեմբերի 31-ը, այդուհանդերձ, վերջերս խորհրդարանի կողմից ընդունված օրենքը նրան իրավունք է տալիս Բրյուսելից լրացուցիչ ժամանակ խնդրել, եթե Լոնդոնը Եվրամիության հետ նոր համաձայնագիր չկնքի մինչև հոկտեմբերի 19-ը: Լոնդոնի և Բրյուսելի միջև բանակցությունները շարունակվում են, սակայն որևէ առաջընթացի մասին չի հայտարարվել: