Մատչելիության հղումներ

Ազգային ժողովն ընդունեց ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումը


Փակ գաղտնի քվեարկությունը Ազգային ժողովում, Երևան, 4-ը հոկտեմբերի, 2019թ․
Փակ գաղտնի քվեարկությունը Ազգային ժողովում, Երևան, 4-ը հոկտեմբերի, 2019թ․

Ազգային ժողովն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումը: 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեցին 101-ը, կողմ քվեարկեց 98, դեմ՝ 1 պատգամավոր:

Նախագիծը խորհրդարանում քննարկվել էր երեկ: Նախաձեռնությունը իշխանական «Իմ քայլը» խմբակցությանն է, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ որ չի մասնակցելու քվեարկությանը:

Որոշման նախագիծը «Իմ քայլը» շրջանառության մեջ էր դրել շուրջ երկու շաբաթ առաջ: 94-էջանոց փաստաթղթում հայաստանյան օրենսդրության և միջազգային դատարանների նախադեպերին հղում անելով՝ ներկայացվել են ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հիմքերը:

Ընդունված փաստաթուղթը պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան, որն էլ 30 օրվա ընթացքում պետք է վարույթ ընդունի հարցը և որոշում կայացնի դրա առնչությամբ: Ինքը Հրայր Թովմասյանը ՍԴ-ում իր լիազորությունների դադարեցման հարցի քննարկմանը չի մասնակցելու: Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների դադարեցման համար անհրաժեշտ են ՍԴ առնվազն 6 դատավորների քվեները:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ կընդունեն Սահմանադրական դատարանի որոշումը, ինչպիսին էլ այն լինի:

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG