Մատչելիության հղումներ

Իմրան Խան․ Պակիստանը միջուկային զենք առաջինը չի կիրառի


Պակիստանի վարչապետ Իմրան Խան, Մուզաֆարաբադ, 14-ը օգոստոսի, 2019թ.
Պակիստանի վարչապետ Իմրան Խան, Մուզաֆարաբադ, 14-ը օգոստոսի, 2019թ.

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հավաստիացրել է, որ իր երկիրը միջուկային զենք առաջինը երբեք չի կիրառի: Այդ հայտարարությամբ նա հանդես է եկել գլխավոր մրցակից և հարևան Հնդկաստանի հետ շարունակվող լարվածության ենթատեքստում:

Խանը խստորեն քննադատել է վիճահարույց Քաշմիրի նկատմամբ Նյու Դելիի վարած քաղաքականությունը:

Մահմեդական ահաբեկիչներին սատարելու համար Պակիստանին մեղադրող Հնդկաստանը Քաշմիրի հնդկական հատվածում արտակարգ դրություն է մտցրել և չեղարկել է տարածքի հատուկ կարգավիճակը:

«Բոլորը պետք է դատապարտեն Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի մարդատյաց գաղափարախոսությունը, որովհետև այն բոոլորին է սպառնում: Մենք երկուսս էլ միջուկային երկրներ ենք, եթե այս լարվածությունը շարունակվի, աշխարհը վտանգի առաջ կլինի, բայց ես ասում եմ ձեզ՝ մեր կողմից առաջին հարված չի լինի: Եվ այնուամեենայնիվ սիրտ ունեցող և ոչ մեկը չի կարող հանդուրժել այն, ինչ հիմա տեղի է ունենում Քաշմիրում», - ասել է Իմրան Խանը:

XS
SM
MD
LG