Պակիստանի վարչապետ Իմրան Խանը երկրի Անկախության օրն անցկացնում է Քաշմիրի՝ Իսլամաբադի կողմից վերահսկվող տարածքում։
Նախօրեին Պակիստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու կոչով է հանդես եկել՝ ի պատասխան Ջամու և Քաշմիր տարածաշրջանները ինքնավարությունից զրկելու մասին Հնդկաստանի օգոստոսի 5-ի որոշման։
Պաշտոնական Իսլամաբադը պնդում է, որ Հնդկաստանի գործողությունները վտանգում են միջազգային խաղաղությունը և կարող են հանգեցնել առավելապես մահմեդականներով բնակեցված այս տարածաշրջանում էթնիկ զտումների ու ցեղասպանության։