Մատչելիության հղումներ

Հայկ Խանումյանը դուրս է գրվել հիվանդանոցից


Հայկ Խանումյանը՝ հիվանդանոցում, 6-ը հունիսի, 2016թ.
Հայկ Խանումյանը՝ հիվանդանոցում, 6-ը հունիսի, 2016թ.

Ստեփանակերտում բռնության ենթարկված` Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից։

«Հանրապետական հիվանդանոցից տեղափոխվեցի տուն: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս օրերին հետաքրքրվում էին իմ առողջությամբ, բոլոր այն քաղաքական, հասարակական ուժերին, գործիչներին և քաղաքացիներին, ովքեր դատապարտեցին միջադեպը: Շնորհակալություն բոլոր ընկերներիս՝ հոգատարության համար: Շնորհակալություն Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի բժիշկներին և բուժանձնակազմին` բարձրորակ սպասարկման համար», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Խանումյանը:

Խանումյանը բռնության էր ենթարկվել հունիսի 6-ի առավոտյան։ Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ՝ Ազգային ժողովի շենքից դուրս գալիս իրեն են մոտեցել 7-8 հոգի զինվորական համազգեստով անձինք, ծեծելով նստեցրել մեքենան, տարել Ստեփանակերտի հարևանությամբ գտնվող Խնածաղ գյուղ, որտեղ մոտ 20 հոգով սկսել են հարվածել։ Նա ասել էր, որ ճանաչել է իրեն ծեծողներից յոթին։

Ընդդիմադիր պատգամավորին առևանգելու փաստով հարուցվել է քրեական գործ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG