Այսօր ծեծի է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, «Ազատության»-ը փոխանցեց կուսակցության համակիր Էլմիրա Գրիգորյանը։
«Բերել են մեր տան մոտ։ Տաքսիով են ուղարկել։ Չգիտեմ դաշտեր են տարել, թե որտեղ, հետո տաքսի են դրել, ծեծված բերել են։ Նոր են բերել», - ասաց Գրիգորյանը։
Հայկ Խանումյանն այս պահին գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունից Ֆելիքս Հարությունյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Խանումյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: «Նման բան չկա, էտ ասեկոսեներին մի հավատացեք», - ասաց Հարությունյանը:
Մանրամասները տես այստեղ