Մատչելիության հղումներ

Քոչարյանի առանձնատան ուղղությամբ ուսումնական նռնակը նետել են մեքենայից


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Նախնական տվյալներով՝ երեկ ժամը 18:25-ի սահմաններում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքի ուղղությամբ նետվել է ուսումնական նռնակ, առերևույթ հանցագործություն կատարած անձը նռնակը նետել է ավտոմեքենայի միջից: Այդ մասին «Ազատությանը» տեղեկացրեց Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակ նետելու մասին ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբ և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քննչական միջոցառումները՝ պարզելու դեպքի հանգամանքները: Սոնա Տռուզյանի փոխանցմամբ՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք վկաներ, ու ներկայումս ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ որոնողական ու քննչական գործողություններ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի առթիվ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG