Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հաստատում է երկրորդ նախագահի առանձնատան վրա հարձակման ահազանգը


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Ռոբերտ Քոչարյանն այժմ աշխատանքային այցով Մոսկվայում է։

Ոստիկանությունը հաստատում է, որ այսօր ժամը 18-ի սահմանում ահազանգ է ստացել, թե զինված հարձակում է տեղի ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան վրա, նռնակ է նետվել առանձնատան ուղղությամբ։ Ոստիկանության քննչական խումբն այժմ աշխատում է դեպքի վայրում, «Ազատությանը» հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Մալխասյանը։

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, Քոչարյանի տան մոտ պայթյուն չի գրանցվել, ընտանիքի անդամների հետ ոչինչ չի պատահել, իսկ ինքը` երկրորդ նախագահն այժմ աշխատանքային այցով Մոսկվայում է:

«Ուռճացված աղմուկ է, անհեթեթ միջադեպ»,- ասաց Սողոմոնյանը:

Պաշտոնից հեռանալուց հետո՝ 2008 թվականին, Կառավարության որոշմամբ Երևանի Ծովակալ Իսակովի թիվ 23 հասցեում գտնվող շենքը և օժանդակ շինությունները` բացառությամբ պահակատան, անհատույց սեփականության իրավունքով հանձնվել են Քոչարյանին` որպես բնակարան: Նույն այդ որոշմամբ պահակատունը որոշվել է ամրացնել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը` անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով:

Տեղի ունեցածին արագ արձագանքել է իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանը։

«Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակումը խստորեն դատապարտելի է: Ռազմաքաղաքական ստեղծված պայմաններում երկրի ներսում իրավիճակի ապակայունացման մեջ շահագրգիռ կողմեր կան: Հուսամ, կպարզվեն բոլոր հանգամանքները և հետաքննությունը կտա հարցերի պատասխանը»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Աշոտյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG