Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Արզումանյան․ Պնդում եմ, որ նոր պայմանագրի անհրաժեշտություն չկա


«Ազատության» հետ զրույցում Հայաստանի նախկին արտգործնախարարն իր մտահոգությունը հնչեցրեց այն կապակցությամբ, թե որքանով է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտապի պետը լիազորված խոսելու Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության անունից:

«Կա զինադադար, որը ստորագրվել է երեք կողմերի միջև, և որը խախտվել է Արդբեջանի կողմից: Կա՛մ պետք է ստիպել, որ Ադրբեջանը, որը նախահարձակ եղավ, կատարի այդ [զինադադարի] պահանջները, կա՛մ, եթե անհրաժեշտություն կա նոր պայմանագրի, ապա դա պետք է ստորագրեն Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը: Ադրբեջանը պետք է դիմի Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, և բանակցեն նոր զինադադարի պայմանագիրը: Իսկ այս պահին հրադադար կամ ռազմական գործողություններից զերծ մնալու մասին հայտարարություն կարող է անել միայն Լեռնային Ղարաբաղի իշխանությունը կամ ռազմական ղեկավարությունը», - մանրամասնեց Արզումանյանը:

Հարցին, թե արդյոք կարելի է ասել, որ Մոսկվայի համաձայնությունը հնարավոր է դարձել Ռուսաստանի միջնորդությամբ, նախկին արտգործնախարարն արձագանքեց․ - «Ռուսական միջնորդության հետևանք է, որ այսպիսի զինատեսակներ են օգտագործվում ռազմի դաշտում»:

«Չգիտեմ ինչ կլինի: Սպասենք զարգացումներին, բայց ես պնդում եմ, որ նոր պայմանագրի անհրաժեշտություն չկա: Եթե կա՝ միայն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև», - եզրափակեց Ալեքսանդր Արզումանյանը:

XS
SM
MD
LG