Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 6-7-ը Բաքու այցի ընթացքում կհանդիպի ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հանդիպումը, ըստ նրա, տեղի կունենա վաղը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը «խաղաղ հուն վերադարձնելու ջանքերի շրջանակում», ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Զախարովան:
Հիշեցնենք՝ ապրիլի 8-ին Մոսկվայում նախատեսված է Սերգեյ Լավրովի հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: