Մատչելիության հղումներ

Հովհաննես Հովսեփյանը՝ Պետեկամուտների կոմիտեի նախագահ


Հովհաննես Հովսեփյան, արխիվ
Հովհաննես Հովսեփյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ Հովհաննես Հովսեփյանն ազատվել է նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից և նշանակվել Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ:

Հրամանագրերի տեքստերը տեղադրված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։

Սերժ Սարգսյանի մարտի 1-ի հրամանագրով, հիշեցնենք, Ֆինանսների նախարարությունից առանձնացվեց Պետական եկամուտների կոմիտեն:

ՊԵԿ-ը 2014-ի մայիսին էր միավորվել Ֆինանսների նախարարությանը։

Հովսեփյանը 43 տարեկան է, 1996-2002 թվականներին աշխատել է նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում որպես առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ, խորհրդատու։ Այնուհետև եղել է նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետը, 2008-ից նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարն էր։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG