Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ը միացվեց Ֆինանսների, ՃՊԿ-ն՝ Քաղաքաշինության նախարարությանը


Ֆինանսների նորանշանակ նախարար, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյան
Ֆինանսների նորանշանակ նախարար, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյան
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների և Ճարտարապետության պետական կոմիտեները վերակազմակերպելու և համապատասխանաբար Ֆինանսների ու Քաղաքաշինության նախարարություններին միացնելու մասին:

Հրամանագրով, որի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, սահմանվում է, որ Մաքսային օրենսգրքով, Մաքսային ծառայության մասին, Հարկային ծառայության մասին և այլ օրենքներով նախատեսված մաքսային և հարկային վերադաս մարմինների ղեկավարը ֆինանսների նախարարն է:

Կառավարությանը հանձնարարվում է մեկամսյա ժամկետում ընդունել հրամանագրից բխող իրավական ակտեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG