Մատչելիության հղումներ

Ֆինանսների նախարարությունն ու ՊԵԿ-ը կառանձնացվեն


Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյան
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով կվերակազմակերպվի Ֆինանսների նախարարությունը, դրանից կառանձնացվի Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

Հրամանագրի համաձայն՝ «Մաքսային կարգավորման մասին», «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված վերադաս մաքսային և հարկային մարմինների ղեկավարը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահն է:

Կառավարությունը մեկամսյա ժամկետում պետք է ընդունի այս հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:

Պետական եկամուտների կոմիտեն 2014-ի մայիսին էր միավորվել Ֆինանսների նախարարության հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG