Թուրք-սիրիական սահմանին կործանված Су-24 օդանավը պատկանում է Ռուսաստանին։ Այդ մասին հաղորդում է «Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Օդանավը գտնվել է 6 հազար մետր բարձրության վրա։ Օդաչուների ճակատագիրն անհայտ է։ Մոտավոր տվյալներով, նրանց հաջողվել է դուրս գալ օդանավից։ Այժմ ճշտվում են օդանավի խոցման պատճառները», - հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ պնդելով, որ օդանավը թռիչք է իրականացրել բացառապես Սիրիայի տարածքում։ «Դա արձանագրել են վերահսկողության օբյեկտիվ միջոցները», - վստահեցրել են Ռուսաստանի ռազմական գերատեսչությունում։
Ըստ ռուսական կողմի՝ օդանավը խոցվել է ենթադրաբար երկրից գնդակոծության հետևանքով:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը, մինչդեռ, պնդում է, որ ինքնաթիռը խոցել են թուրքական ռազմաօդային ուժերի F-16 երկու օդանավեր՝ հինգ րոպեի ընթացքում տասը զգուշացումից հետո:
Մանրամասները տե՛ս այստեղ