Ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով թուրքական Haberturk հեռուստաընկերությունը, հաղորդում են, որ Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից ոչ հեռու, ռազմական ինքնաթիռ է կործանվել։
Haberturk-ը, սակայն, չի հստակեցնում, թե ինչ տիպի օդանավ է և ում է պատկանում, միայն նշում է, որ ինքնաթիռը խոցել են թուրքական ռազմաօդային ուժերը, երբ այն հայտնվել է Թուրքիայի օդային տարածքում։
Թուրքական մեկ այլ լրատվամիջոց՝ Anadolu լրատվական գործակալությունը հրապարակել է խոցված օդանավից պարաշյուտով իջնող երկու օդաչուներին պատկերող կադրեր:
Մանրամասները դեռ ճշտվում են։