Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով նաև ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչն է, Աննա Իսրայելյանի հետ զրույցում, մասնավորապես, անդրադառնում է «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Եվրադատարանի կայացրած վճռին:
Գևորգ Կոստանյանը պատասխանում է նաև վերջին շրջանում հանրային մեծ հնչեղություն ստացած մի շարք իրադարձությունների առնչվող հարցերին:
Դրանց թվում՝ Սահմանադրական դատարանի՝ օրերս կայացրած որոշումը, որով պաշտպանվել էր աղբյուրը չբացահայտելու՝ ԶԼՄ-ների իրավունքը, Լևոն Զուրաբյանի հայտարարությունը՝ Վենետիկի հանձնաժողովին կաշառելու վերաբերյալ, Պերմյակովի գործով նախաքննության ավարտը և Բաղրամյան պողոտայի դեպքերի հետ կապված քրգործի վերաբացումը: